Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին ոչ-ոքի է խաղացել Խորվաթիայի ընտրանու հետ: Այսօր մերոնց մրցակիցը կլինեն հոլանդացիները: Կանանց ընտրանին երրորդ տուրում հաղթականհանդիպում է ունեցել Այսօր այն ուժերը կչափի Հունաստանի հավաքական հետ: Տեղեկացնենք, որ երրորդ տուրի արդյունքով մեր տղաները յոթերորդն են, կանայք` տասնմեկերորդը:
Տղամարդիկ առաջնությանը մասնակցում են Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան, կանայք` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան կազմերով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ